Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Մենք չենք կարող վերականգնել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու». Մակրոն

01:20, հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ.
«Մենք չենք կարող վերականգնել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Եվրոպան կվերանա», եթե չկարողանա վերանայել Ռուսաստանի հետ իր ռազմավարությունը: Այս մասին Մակրոնը խոսել է ֆրանսիացի դիվանագետների հետ ամենամյա ելույթի ժամանակ, հայտնում է Euractiv-ը:

Մակրոնը շեշտել է, որ Եվրոպան կարող է որոշում կայացնել՝ «լինել մեկի կամ մյուսի կրտսեր դաշնակիցը կամ դառնալ խաղի մասնակից»:
     Euractiv-ը հայտնում է, որ ելույթի ընթացքում Մակրոնը հատուկ շեշտադրում է կատարել Ռուսաստանի հետ համագործակցության վրա:

«Մենք չենք կարող վերականգնել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու, հակառակ դեպքում Ռուսաստանը կմերձենա այլ պետությունների հետ»,- հավելել է նա:

11221 | 0
Facebook