Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոտոցիկլետի ձայնը զանգվածային խուճապ է առաջացրել Թայմսի հրապարակում

22:35, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
Մոտոցիկլետի ձայնը զանգվածային խուճապ է առաջացրել Թայմսի հրապարակում

Մոտոցիկլետի ձայնը Նյու Յորքի Թայմսի հրապարակում զանգվածային խուճապի պատճառ է դարձել՝ անցած շաբաթա վերջին ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային կրակոցներից հետո: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Քաղաքի հայտնի հրապարակում մարդիկ լսելով մոտոցիկլետի խողովակից բազմաթիվ «կրակոցներ», սկսել են ցրվել տարբեր ուղղություններով՝ որոշելով, որ դա զենքի ձայն է: Նաև ամբոխի մեջ ինչ-որ մեկը բղավել է՝ «հրաձիգ»: Դեպքը տեղի է ունեցել Յոթերորդ պողոտայի և Արևմտյան 41-րդ փողոցի մոտակայքում:

9847 | 0
Facebook