Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի նախագահը խոստովանել է, որ «սիրահարված է» Թրամփին

23:15, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Բրազիլիայի նախագահը խոստովանել է, որ «սիրահարված է» Թրամփին

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կատակել է, որ օրեցօր ավելի շատ է սիրահարվում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է Washington Post-ը։

Նախօրեին Թրամփը հայտարարել է, որ չի տեսնում Բրազիլիայի նախագահի որդու՝ ԱՄՆ-ում Բրազիլիայի դեսպանի հնարավոր նշանակումը որպես խոչընդոտ։

Ավելի վաղ Բոլսոնարուն հայտարարել էր, որ քննարկում է իր որդուն՝ Էդուարդուին, Միացյալ Նահանգներում դեսպան նշանակելու հնարավորությունը:

Ըստ Globo-ի՝ Բրազիլիայի նախագահը նշել է, որ Վաշինգտոնում դեսպան նշանակվելը կախված է միայն իր որդու ցանկությունից։

7629 | 0
Facebook