Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՅԴ-ականները դեղին քարտ ցույց տվեցին Հայկ Մարությանին

14:15, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ.
ՀՅԴ-ականները դեղին քարտ ցույց տվեցին Հայկ Մարությանին

ՀՅԴ-ականները Երևանի քաղաքապետարանի մոտ քաղաքապետից պահանջում են կատարել նախընտրական խոստումները. «Ուզում ենք հիշեցնել Հայկ Մարությանին իր տված խոստումների մասին, նաև կոչ անել լրջանալու, որպեսզի հետայսու ձեռնամուխ լինի բարձրացված խնդիրների լուծմանը»:

Կանաչապատ տարածքներ, բարեկարգ վերելակներ, աղբահանության խնդրի լուծում. ցուցարարների խոսքով, քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից ոչ մեկը նույնիսկ մասամբ չի կատարվել:

«Այս ակցիան շարունակությունն է Ազատության հրապարակում տեղի ունեցած ակցիայի, ուղղակի ավելի լոկալ: Մենք նաև դեղին քարտ ենք ցույց տալիս նրան՝ որպես նախազգուշացում: Սա քաղաքապետի առաջին դեղին քարտն է, որով լրջանալու կոչ ենք անում և ակնկալում, որ հետայսու կփոխվի Երևանում տիրող իրավիճակը»,- հայտարարեցին հավաքվածները:

ՀՅԴ անդամները նաև նշեցին, որ եթե քաղաքապետարանը ցանկություն հայտնի, ապա իրենք պատրաստ են օգնել առաջարկների տեսքով:

8805 | 2
Facebook