Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայի խորհրդարանը մերժեց վարչապետի թեկնածուին

12:15, ուրբաթ, 26 հուլիսի, 2019 թ.
Իսպանիայի խորհրդարանը մերժեց վարչապետի թեկնածուին

Իսպանիայի խորհրդարանը կրկին չի հաստատել Սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Եթե կառավարությունը մինչև սեպտեմբերի 23-ը չձևավորի նոր խորհրդարան, ապա կրկին ընտրություններ կանցկացվեն, ինչը կլինի չորրորդը՝ չորս տարվա ընթացքում: Սակայն Սանչեսը դեռևս հնարավորություն ունի շտկելու իրավիճակը:

Սանչեսի թեկնածության հաստատման համար խորհրդարանը քվեարկել է երկու անգամ` հուլիսի 23-ին, նա պետք է հավաքեր ձայների մեծամասնությունը` 350 ձայնից առնվազն 176-ը, սակայն չհաղթահարեց: Հուլիսի 25-ին տեղի ունեցավ երկրորդ քվեարկությունը: Սանչեսի օգտին քվեարկեց 124 պատգամավոր։
     Երեք ամիս տևած բանակցությունների ընթացքում քաղաքական երկու ուժերը չեն կարողացել համաձայնության գալ, քանի որ ընդդիմադիր Podemos կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը հայտարարում է, որ իր կուսակցությունը ստանում է միայն «դեկորատիվ» պաշտոններ, որի հետ նրանք համաձայն չեն։

6084 | 0
Facebook