Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բանտի պետի տեղակալներն ու հսկիչը կասկածվում են թմրամիջոցներ փոխանցելու մեջ

00:30, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.
Բանտի պետի տեղակալներն ու հսկիչը կասկածվում են թմրամիջոցներ փոխանցելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308, 311, 312 հոդվածների 1-ին մասով եւ 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Պարզվել է, որ այդ անձինք անձնական եւ շահադիտական շահագրգռվաությունից ելնելով՝ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ։ Պարզվել է, որ այդ պաշտոնատար անձինք համաձայնության են եկել Վանաձորի բանտում իրենց պատիժը կրող հանցավոր միջավայրում հեղինակություն վայելող մի քանի դատապարտալների հետ ու տարբեր չափերի գումարների դիմաց 2018 թվականի աշնանից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում Վանաձորի բանտի տարածք են մտցրել չթույլատրած ապրանքներ, այդ թվում՝ Գ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներն են Վանաձորի բանտի պետի տեղակալ Մամիկոն Պրուկյանը, նույն բանտի անվտանգության գծով տեղակալ Եղիշե Քոչինյանը և հսկիչ Արտյոմ Ասրյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
2518 | 0
Facebook
COMMENT.am