Խնդրում ենք սպասել...

Միջազգային

iPhone-ի տերերն ավելի հաճախ են անցում կատարում Android-ներին

23:50, հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
iPhone-ի տերերն ավելի հաճախ են անցում կատարում Android-ներին

iPhone-ի տերերն ավելի ու ավելի հաճախ են անցում կատարում հարավկորեական Samsung-ին: Այս մասին են վկայում ամերիկյան BankMyCell-ի դիտարկումների արդյունքները: Ընկերությունը հավաքել ու վերլուծել է ավելի քան 38 հազար հեռախոս վերավաճառողների տվյալներ 2018-ի հոկտեմբերից սկսած: Պարզվել է, որ 15,2%-ով նվազել է այն մարդկանց թիվն, ովքեր ունեցել են iPhone և ցանկացել են այն փոխարինել ավելի նոր iPhone-ով:

Իսկ ահա «հավատարմությունը» Samsung-ին ավելի բարձր է եղել. Galaxy S9 օգտագործողների միայն 7,7%-ն է անցում կատարել դեպի iPhone: 92,3%-ը մնացել են Android-ին հավատարիմ: Այնինչ iPhoneX-ի տերերի մեկ քառորդը՝ 26%-ն, ի վերջո, անցում են կատարել դեպի ուրիշ ապրանքանիշ:

Որպես կանոն, Apple-ի նախկին տերերի նախապատվությունը կանգ է առնում Samsung-ի վրա: Միայն 2019-ի հունիսին iPhone ունեցողների 18%-ն այն փոխարինել է հարավկորեական ապրանքանիշով:

| | |
3328 | 1
Facebook
COMMENT.am