Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկ-2019․ Տոնականյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

23:15, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Մինսկ-2019․ Տոնականյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Նա 1/4 եզրափակչում 3։2 հաշվով հաղթեց բրիտանացի Կալում Ֆրենչին և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։

Կարեն Տոնականյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր իսպանացի Քրիստիան Վասկեսին։

2335 | 0
Facebook