Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին և անցկացնել նախորդների կողմից գրված օրենսդրական փաթեթը, որ վերաբերում էր հանքերի իրական սեփականատերերի իբր թե բացահայտմանը։
. Կառավարության նիստում այս փաթեթի ներկայացման ժամանակ և ոչ մեկը վարչապետին չի ասում, որ օրենքների այս փոփոխությունների մեջ խոսքը, իրականում, վերաբերում է 10% և ավել բաժնեմաս ունեցող սեփականատերերին, այլ ոչ թե բոլորին։
. Այնպես, որ հանքարդյունաբերական ընկերություններում 10%-ից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատերերը կշարունակեն մնալ անհայտ։
Եվ քանի-քանի նմանատիպ օրենքներ և որոշումներ են անցկացրել ոմանք՝ մոտավորապես այսպիսի սխեմայով»։