Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ

11:40, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ

Վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել երթևեկության անտանելիության վերաբերյալ հանրային քննարկումները։ Համացանցում և հանրային վայրերում քաղաքացիներն ամիսներ շարունակ խոսում եմ Հայաստանում անտանելի դարձած երթևեկության, կարգազանց և անսթափ, բարձր ազդանշանով և երաժշտությամբ բակերում մեքենա վարողների, հետիոտնային անցումներում հետիոտներին չզիջողների, կանգառները շրջափակած, բաց բեռնախցիկներով, կամ փակ պետհամարանիշերով տաքսու վարորդների, Երևանի կենտրոնում մայթերով ընթացող ավտոմեքենաների ու մոտոցիկլետների մասին։ Ասում են, որ ոստիկանությունը միտումնավոր աչք է փակում նման դրսևորումների նկատմամբ՝ այդ կերպ նպաստելով հանրային դժգոհության ավելացմանը։ Ասում են նաև, որ բարձիթողության չափը պատկերացնելու համար բավարար է ընդամենն ընդմիջման կամ աշխատանքային ժամերի ավարտին մոտենալ Ոստիկանության շենքին և տեսնել, թե ինչ կարգազանցություններ են կատարում վարորդները՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21990 | 0
Facebook