Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

ԲՀԿ-ական անդամի մոտ հայտնաբերվել են ցուցակներ ընտրողների անուններով և հեռախոսահամարներով. ահազանգում է Կոտայքի մարզպետը

14:50, կիրակի, 09 հունիսի, 2019 թ.
ԲՀԿ-ական անդամի մոտ հայտնաբերվել են ցուցակներ ընտրողների անուններով և հեռախոսահամարներով. ահազանգում է Կոտայքի մարզպետը

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ, ով հանձնաժողովի նախագահի մոտ ցուցակներ է հայտնաբերել։

«Մեր հանձնաժողվի անդամն ինձ ահազանգում է Աբովյանի 29/07 ընտրատեղամասից, որտեղ քիչ առաջ ես ընտրություն կատարեցի: ԲՀԿ կողմից հանձնաժողովի անդամի ձեռքին ցուցակ են հայտնաբերել անձանց անուններով և համարներով»,- լրագրողների հետ զրույցում նշեց Պետրոսյանը:

Նա ասաց, որ դեպքի առթիվ արդեն ահազանգել են իրավապահ մարմիններին:

«Ես ճանաչում եմ այդ կնոջը: Ինքը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ուսանողական հիմնադրամի աշխատակիցներից է»,- ասաց նա:

Միջադեպի արդյուքում պարզ է դարձել, որ հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ի կողմից նշանակված Վեներա Գուլինյանի մոտ եղած ընտրողների և վստահված անձանց համար նախատեսված ձեռնարկների մեջ եղել է ընտրողների ցուցակ, որտեղ գրված են եղել ընտրողների անուն-ազգանունները և նրանց հեռախոսահամարները:

Մանրամասն՝ Infocom-ի տեսանյութում:

| | |
4733 | 0
Facebook