Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ Տնտեսագիտական համալսարանից այստեղ մարդ չկա». ԿԳ նախարարը նկատողություն արեց

14:00, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Ինչո՞ւ Տնտեսագիտական համալսարանից այստեղ մարդ չկա». ԿԳ նախարարը նկատողություն արեց

«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նկատողություն արեց. «Չեմ տեսնում տնտեսագիտական թիվ մեկ բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ հրավեր չի գնացել: Հրավիրել եք հոդված տպագրելու ու նա, ինչ-ինչ հանգամանքներով չի ներկայացրել, բայց դա կապ չունի: Ձեր բոլոր ուղերձներն ուղղված են ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին ու էդ բուհի ղեկավարությունից էստեղ մարդ չկա»:

Արայիկ Հարությունյանին տեղեկացրին, որ հրավերներն ուղարկվել են և՛ ՀՊՏՀ, և՛ Ագրարային համալսարանի ռեկտորներին, սակայն վերջինները չեն արձագանքել:

Տեսանյութը՝ «Ա1 պլյուս»-ի
3807 | 0
Facebook