Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալսուին հեռացրեցին «Եվրոտեսիլ»-ից

00:35, ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ.
Ալսուին հեռացրեցին «Եվրոտեսիլ»-ից

«Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթի ռուսաստանյան արդյունքները Ալսուն չի հրապարակի, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ: «Ռոսսիա 1»-ը հայտարարել է, որ արդյունքները կհրապարակի դաշնակահար Իվան Բեսսոնովը: Վերջինը Eurovision Young Musicians-2018 դասական երաժշտության մրցույթի հաղթողն է:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Ալսուն և իր ամուսինը սկանդալի կենտրոնում են հայտնվել, նրանց կասկածում են «Ձայնը. երեխաներ» մրցութային շոուի քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունենալու համար: Հիշեցնենք, որ մրցույթում ձայների աչք ծակող տարբերությամբ՝ 80 հազար ձայնով, հաղթող ճանաչվեց զույգի դուստրը՝ Միկելան: Կասկածներ կան, որ երեխայի օգտին քվեարկելու համար Ալսուն և իր ամուսինը՝ գործարար Յան Աբրամովը, ներգրավել են Կուրսկի «Ավիաավտոմատիկա» գործարանի շուրջ 500 աշխատակիցների: Առաջին ալիքն այս կապակցությամբ հատուկ ստուգումներ ու վերահաշվարկներ է անում:

«Եվրոտեսիլ 2019»-ը անց կկացվի Թել Ավիվում մայիսի 14-18-ը:

11033 | 0
Facebook