Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակառակ դեպքում հերթական բարեփոխումը չի ծառայելու իր նպատակին»․ Մանե Թանդիլյան

03:20, շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ.
«Հակառակ դեպքում հերթական բարեփոխումը չի ծառայելու իր նպատակին»․ Մանե Թանդիլյան

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցների առցանց ընդունելության մասին․ Կրթության նախարարությունը նախաձեռնել է դպրոցների ընդունելության առցանց համակարգ, որը թեև պարզեցնում է ընդունելությունը և նվազեցնում է բազմաթիվ չարաշահումներ, սակայն ունի լուրջ խնդիրներ։ Ընդունելության միակ չափանիշն արագ գրանցվելն է տվյալ դպրոցում և հաշվի չի առնվում այլ կարևոր գործոններ: Մասնավորապես, որևէ ծնող չունի արտոնություն իր երեխայի համար դպրոց ընտրելու, եթե մյուս երեխան (երեխաները) հաճախում է (են) տվյալ դպրոց, և արդյունքում ծնողը երեխաներին դպրոց տանելու հետ կապված ունենալու ժամանակի և ծախսերի լուրջ խնդիր: Ի դեպ, երեխա ունեցող ընտանիքների մոտ 75%-ն ունի մեկից ավել երեխա: Արտոնություններ չկան նաև հաշմանդամություն ունեցող ծնողների, միայնակ մայրերի համար, որոնք նույնպես ունենալու են խնդիրներ, եթե երեխային չհաջողվի ընդունել բնակավայրին կամ աշխատավայրին մոտ դպրոց: Հուսով եմ՝ մինչև համակարգի գործարկումը կսահմանվեն արտոնություններ նշված խմբերի համար, հակառակ դեպքում հերթական բարեփոխումը չի ծառայելու իր նպատակին»:

3408 | 1
Facebook