Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Չափդ ճանաչի ու սուս մնա». թեժ վիճաբանություն՝ Աժ-ում

10:35, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
«Չափդ ճանաչի ու սուս մնա». թեժ վիճաբանություն՝ Աժ-ում

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանի ելույթին, ով իր հերթին արձագանքել էր Էդմոն Մարուքյանի՝ կոստյումի վերաբերյալ հայտարարությանը. «Ոնց որ յարմրկա եկած լինեք՝ կոստյում, տապատ, զուգագուլպա, անդրավարտիք, ծրագրից խոսեք, ի՞նչ եք եկել ստեղ շորերի անուններ տալիս, գիտենք, որ դուք էլ ունեք էդ շորերից»: Իրարանցում սկսվեց դահլիճում: «Ձեր չափը ճանաչեք, վերջին դեպքը լինի սա: Այլևս երբեք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բառ ասելու: Մենք թույլ չենք տալու նման կերպ արտահայտվել: Սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի»,- շարունակեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Վահագն Հովակիմյանին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հովակիմյանն ասել էր. «Պարբերաբար փորձ է արվում կառավարության նոր սերնդի պաշտոնյաներին պիտակավորել, անվանել ոչ կոմպետենտ: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:

«Չափդ ճանաչի ու սուս մնա». թեժ վիճաբանություն՝ Աժ-ում
«Չափդ ճանաչի ու սուս մնա». թեժ վիճաբանություն՝ Աժ-ում
| | |
6058 | 2
Facebook