Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 81 կգ քաշային կանանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Լիանա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Նա, պոկելով 97 կգ և հրելով 120 կգ, երկամարտում գրանցեց 217 կգ արդյունք։ Երկամարտում նա զբաղեցրեց 4-րդ տեղը։
Այս քաշային կարգում հաղթող դարձավ Հունաստանը ներկայացնող Էլենի Կոնստանդինիդին՝ երկամարտի 223 կգ արդյունքով։ Երկրորդ հորիզոնականում է Գերմանիան ներկայացնող Նինա Շորտը՝ երկամարտի 222 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ երկամարտի 221 կգ արդյունքով։