Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սև խոռոչի առաջին իրական լուսանկարն ապացուցում է Էյնշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը

01:40, հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ.
Սև խոռոչի առաջին իրական լուսանկարն ապացուցում է Էյնշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը

Աստղագետներին հաջողվել է երկար տասնամյակների ջանքերի արդյունքում առաջին անգամ ստանալ սև խոռոչի իրական լուսանկարը: Event Horizon Telescope նախագիծը հայտարարել է, որ M87 անունով համաստեղությունում հայտնաբերված սև խոռոչը շատ ավելի մեծ է, քան մեր ամբողջ Արեգակնային համակարգը: Այն ստացել է «հրեշ» անվանումը:

Պատկերը ստացվել է աշխարհի տարբեր անկյուններում տեղադրված 8 աստղադիտակների միջոցով, դիտարկումներն սկսել էին 2017-ի ապրիլին:

Կանադացի գիտնական, նախագծի անդամ Էվերի Բրոդերիկը հայտարարել է, որ սև խոռոչի առաջին իրական լուսանկարը հաստատել է Էյշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը: «Այսօր հարաբերականության տեսությունն անցավ ևս մեկ նշանակալից փորձություն»,- ասել է նա՝ խոստովանելով, որ սկսելով նախագիծը, թիմը չգիտեր, թե ինչ կգտնի:

Մինչ այսօր սև խոռոչների մասին պատկերացումները միայն տեսական էին, թեև՝ շատ համոզիչ:

Հայտնի է, որ սև խոռոչի ձգողականության դաշտն այնքան հզոր է, որ դեպի իրեն է քաշում ամեն ինչ` թույլ չտալով, որ նույնիսկ լույսը դուրս գա դրանից:

10701 | 0
Facebook