Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատերը խնդրում են մեկնաբանել ՌԴ կողմից Արցախի մանդատի հետ կապված միտքը, ապա ասեմ, որ Ազգային վերածնունդ կուսակցություն և իմ անձնական կարծիքն այս հարցում առավել քան հստակ է: Արցախը կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության կազմում կամ ենթակայության տակ: Որևէ այլ մանդատ կամ գերակայություն Արցախի նկատմամբ մեզ համար անընդունելի է: Ավելին, պատմության այն փուլերում, երբ մենք հարցեր լուծելու մեր մանդատը հանձնել ենք ուրիշին, միշտ ստացել ենք պատերազմ, ավերածություններ և զրկվել տարածքներից: Մեզ համար անընդունելի և վտանգավոր են նման գաղափարները»: