Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունվար ամսվա գազի, լույսի վարձավճարներն աննախադեպ բարձր են. ահազանգ

14:05, երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
Հունվար ամսվա գազի, լույսի վարձավճարներն աննախադեպ բարձր են. ահազանգ

Համացանում օգտատերերի կողմից բուռն քննարկվում է հունվար ամսվա գազի, հոսանքի սպառման ծավալների անախադեպ և զգալի աճի հարցը: Նրանք տարակուսում են, որ չծախսելով նման քանակի էլեկտրաէներգիա և գազ, հունվարին հաշիվը կրկնակի, եռակի անգամ ավելի է եղել:

Արթուր Հայրապետյանն իր գրառման մեջ բարձրաձայնելով խնդիրը՝ հեգնել է. ««Նոր Հայաստան»-ում ՀՀ հպարտ քաղաքացին ձև չունի խաբված լինելու... պարտավոր է, հունվար ամսվա՝ գազի, հոսանքի կրկնակի հաշիվը, գլուխը կախ մուծՎի։ Բողոքելը ֆընդխ բաներ են՝ ՀՀ հպարտ քաղաքացու ջանից դուրս գա...»:

Անուշ Հարությունյանը հետևյալ գրառումն է արել. «Հոսանքը՝ դեկտեմբերինը, եղել է 18 հազար, հունվարինը՝ 30 հազար... այն դեպքում, երբ հանգստյան 8 օրերին գրեթե տանը չենք եղել»:

Օգտատեր Վահե Գևորգյանն էլ մեկնաբանություն է թողել վերոնշյալի տակ. «Ես էլ գրեմ. մարդ ես՝ մեկ էլ տեսար, հետ տան:)) Դեկտեմբերը եղել ա 30-33, Հունվարը՝ 41 000»:

Ավելի վաղ, նմանատիպ գրառում էր կատարել նաև ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ահազանգելով, որ իր տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավել է արձանագրվել:

27300 | 27
Facebook