Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատրաստվո՞ւմ է արդյոք «Իմ քայլը» դաշինքը քննարկել ՀԱԿ-ի առաջարկը

11:45, երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
Պատրաստվո՞ւմ է արդյոք «Իմ քայլը» դաշինքը քննարկել ՀԱԿ-ի առաջարկը

ՀԱԿ-ն առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանից հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ են քննարկել այդ առաջարկը. «Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, բայց պետության կառավարման մոդելի հետ կապված քննարկում չենք ունեցել. պատեհ պահին կքննարկենք նաև այդ առաջարկը, այս պահին անձնական մեկնաբանություններ չէի ցանկանա տալ»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ ցանկացած քաղաքական ուժ կարող է իր առաջարկը ներկայացնել. «Որևէ ենթատեքստ չեմ տեսնում այստեղ»:

5290 | 1
Facebook