Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«9 մեքենաների 378․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումն անընդունելի է». Դ. Խաժակյան

12:10, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
«9 մեքենաների 378․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումն անընդունելի է». Դ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով (նկար 1)։
     Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով (նկար 2 և 3)։

Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 378․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումն անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»։

10546 | 5
Facebook