Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թերեզա Մեյը պահպանեց վարչապետի պաշտոնը

11:00, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Թերեզա Մեյը պահպանեց վարչապետի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարությանը՝ չնայած նրան, որ խորհրդարանի Համայնքների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել էր Եվրոմիության կազմից երկրի դուրս գալու շուրջ Թերեզա մեյի համաձայնագիրը, հաղորդում է РИА Новости-ն:

Վարչապետին անվստահության քվե հայտնելու դեմ է քվեարկել 325 խորհրդարանական, կողմ՝ 306-ը:

Անվստահության քվե հայտնելու գործընթացը նախաձեռնել էր ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը:

Խորհրդարանի որոշումը նշանակում է, որ Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, և արդեն երկուշաբթի պետք է գործողությունների նոր ծրագիր ներկայացնի՝ մարտի 29-ին Brexit-ի վերաբերյալ։

«Նախքան այդ հարցով ցանկացած քննարկման սկսվելը, կառավարությունը պետք է հստակորեն հրաժարվի համաձայնագրի հեռանկարներից»,- Մեյին է դիմել լեյբորիստների առաջնորդ Քորբինը:

6341 | 0
Facebook