Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

10:40, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել: Այս մասին ասվում է իրանական PressTV-ի Twitter-յան էջում:

Կործանումը տեղի է ունեցել Քարաջ քաղաքի մոտակայքում:

Boeing 707-ը Բիքշեքեից Քարաջիի օդանավակայան էր մեկնում, սակայն սխալմամբ վայրէջք է կատարել «Ֆաթհ» օդանավակայանում:

Նշվում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով օդաչուն չի կարողացել ղեկավարել ինքնաթիռը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հայտնի է նաև, որ ինքնաիթռում 10 մարդ է գտնվել: Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ կան զոհեր:

| | |
5712 | 0
Facebook