Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

10:00, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մինչև փետրվարի վերջ կարող է գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանությունները ստեղծում են միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական և օսական սահմանային անցակետերում ապրանքաշրջանառության մոնիտորինգին: Հանձնաժողովը ղեկավարելու է Եկամուտների պետական ծառայության փոխնախագահը:

Նախորդ տարվա նոյեմբերի 30-ին Վրաստանը փոխանցել է շվեյցարական SGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ:

Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տևելու է երեք ամիս: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո` փետրվարի վերջից, սահմանային անցակետերն, ի վերջո, կսկսեն գործել, և Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7265 | 0
Facebook