Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես». այսօր Նժդեհի ծննդյան օրն է

11:40, երեքշաբթի, 01 հունվարի, 2019 թ.
«Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես». այսօր Նժդեհի ծննդյան օրն է

«Կռիվներում հերոսանալուց ավելի դժվար է կյանքում հերոսավայել կեցվածք ունենալը: Հերո՞ս ես՝ ապա ուրեմն՝ աշխատիր բոլոր պարագաներում արժանի լինել անվանդ:

Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է: Ոգու հսկա լինելով հանդերձ, ծերություն չճանաչող մանուկ է հերոսը, որը սխրագործելիս իսկ կարծում է, թե կատարում է մի շատ սովորական գործ, և ոչ ավելին։

Գարեգին Նժդեհ

1886 թվականի այս օրը` հունվարի 1-ին, ծնվել է հայ պետական, ռազմական գործիչ, դաշնակցական, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը:

1955 թվականի Դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում մահացավ Գարեգին Նժդեհը: «Այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները՝ Մասիսը, Նեմրութը և Սիփան իրար ձայն տան, կանչեն ցնծագին. «Հե՛յ, հե՛յ, էլի հայ ունե՜նք, էլի հա՜յ, էլի Հայաստա՜ն»:

Ներկայացնում ենք Գարեգին Նժդեհի հզոր մտքերից

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:
     Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև հաղթական հայրենիք չի ունենա:

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է:

Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:
     Քաջերի յարութիւնն է մահը:
     Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:
     Մի ժողովուրդ` մի ընտանիք:

Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:

Միայն ազնիւն է զօրաւոր:

11149 | 3
Facebook