ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն սկսել են զանգվածային սպանությունները, գրում է The Independent-ը: Ահաբեկիչները ներկայում վերահսկում են միայն ոչ մեծ տարածքներ Սիրիայի արևելքում, ու քանի որ նահանջի տեղ այլևս չունեն, սկսել են ազատվել նրանցից, ում պահում են բանտերում:
Արդյունքում, ըստ Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի՝ SOHR-ի տվյալների, վերջին 2 ամսում սպանվել է առնվազն 700 մարդ: Գործակալությունը նշում է, որ սովորաբար ԴԱԻՇ-ը մահապատիժները կիրառում էր ուշադրություն գրավելու համար, սակայն վերջին սպանությունները գաղտնի են արվել ու չեն տեսանկարահանվել, իսկ մարմինները թաղվել են եղբայրական գերեզմաններում:
Ահաբեկիչների մոտ դեռ գերության մեջ է շուրջ 1300 մարդ: Նշենք նաև, որ նրանք հաշվեհարդար են տեսնում նաև իրենց այն կոմնակիցների հետ, ովքեր փախուստի փորձեր են անում: