Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այն սկիզբը չէր, որին սպասում էի...». Ստյոպա Սաֆարյան

12:15, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«Այն սկիզբը չէր, որին սպասում էի...». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2013-2017թթ. որքան ջանք պահանջվեց «Բարև Երևանի» մեր խմբակցությունից ու իմ գործընկերներից, որպեսզի նվազեցնենք գործուղումների, դրոշակների, տոնակատարությունների ու այլ գումարները: Առանց չափազանցության, փոքրիկ արդյունքի հասանք տքնաջան աշխատանքի, ՀՀԿ-ի հետ տարիների բանավեճերից ու քննադատություններից հետո: Ուզում էինք խնայել, որ խնայված գումարները դրվեն կոմունալ ծառայությունների վրա՝ վերելակային տնտեսություն, դես-դեն: Հիմա, հոպ, գործուղումների համար գումարի ռեկորդային աճ... Այն սկիզբը չէր, որին սպասում էի... Բյուջեի էս դեֆիցիտը ո՞նց են փակելու...»:

9088 | 5
Facebook