Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում չեն հանդարտվում բողոքի ցույցերը. կան հարյուրավոր ձերբակալվածներ

10:10, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ֆրանսիայում չեն հանդարտվում բողոքի ցույցերը. կան հարյուրավոր ձերբակալվածներ

Ֆրանսիայի ոստիկանությունը «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքի ակցիայի ընթացքում 351 մարդու է ձերբակալել, փոխանցում է BFMTV-ը:

Ավելի վաղ հաղորդվել է 180 ձերբակալվածի մասին: Ինչպես նաև հայտնի է, որ անկարգությունների հետևանքով 9 մարդ վնասվածք է ստացել:

Նշվում է, որ «դեղին բաճկոնավորների» թվով հինգերորդ ակցիան առավել հանգիստ է անցել, քան նախորդները: Այս անգամ ակցիայի մասնակիցների թիվը նվազել է:

Ֆրանսիայի ոստիկանության տեղեկություններով՝ երկրի ողջ տարածքով ցուցարարների թիվը կազմել է 33,5 հազար, այն դեպքում, երբ դեկտեմբերի 8-ին ակցիային մասնակցել է 77 հազարը:

5653 | 0
Facebook