Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի ամենահարուստ մարդը կոմունիստ է դարձել

16:00, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
Չինաստանի ամենահարուստ մարդը կոմունիստ է դարձել

Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվավոր անդամ է դարձել:

Պետությունը նշել է նրա ներդրումը տնտեսության զարգացման մեջ, մասնավորապես՝ էլեկտրոնային առևտրային հարթակի, էլեկտրոնային վճարային համակարգերի ստեղծում, փոքր և միջին բիզնեսի համար լոգիստիկայի և ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև մեծ տվյալների և տեխնոլոգիաների օգնությամբ սոցիալական վարկային համակարգի մշակում:

«Մենք հետևում ենք օրենքներին և նորմատիվ իրավական ակտերին այն երկրներում, որտեղ աշխատում ենք»,- Reuters-ը մեջբերում է Alibaba-ի ներկայացուցչի խոսքը: Ջեք Ման Alibaba Group-ի հիմնադրիրն ու ղեկավարն է, որի մեջ է մտնում նաև AliExpress ինտերնետային խանութը: Գործարարի կարողությունը կազմում է մոտ 39,6 միլիարդ դոլար:

10165 | 0
Facebook