«Աշտարակը Հայաստանի կույր աղիքն է, դրա համար էլ խնդրում ենք՝ մեծ ուշադրություն դարձնեք այստեղի մարդկանց խնդիրներին»,- դիմելով վարչապետի պաշտոնակատարին՝ ասաց աշտարակցի թոշակառուն: Նա Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ իրենք ծանոթ են. «Ես ու դու ԿԳԲ-ի շենքի մոտ ենք եղել, միտինգ էինք անում, դաժե ճակատդ ճղեցին էդ վախտ»: Փաշինյանն ասաց, որ նման վնասվածք չի ստացել. «Իմ ճակատը չի ճղվել էդ վախտ»: Այնուհետ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ են Աշտարակը համարում «կույր աղիք»: «Որովհետև մի տեղ չկա, որ աշխատենք»,- ասաց բնակիչը:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիներին հուզող հարցերին: