Լիխտենշտեյնի «Ռեյնպարկ» մարզադաշտում ընթանում է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը: Հանդիպման 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Սարգիս Ադամյանը։ Հանդիպման 44-րդ րոպեին մրցակիցները վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 47-րդ րոպեին, լիխտենշտեյնցիները կրկին հաշվի մեջ առաջ անցան, սակայն 85-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 2։2։