ՄԻԱՎ վարակակիրներին, ինչպես նաև հեպատիտով կամ այլ սեռավարակներով հիվանդներին Չեչնիայում արգելել են ամուսնանալ: Արգելքի մասին հայտարարել է հանրապետության Հոգևոր կառավարման մամլո ծառայությունը: Համաձայն տեղեկատվության՝ ամուսնանալուց առաջ զուգընկերները պարտավոր են հանձնել անալիզներ՝ որոշելու հեպատիտի և սեռավարակների առկայությունն օրգանիզմում: Առանց այս հիվանդությունները ժխտող փաստաթղթի նրանք չեն կարող օրինականացնել իրենց ամուսնությունը:
Ըստ հոգևոր առաջնորդների՝ այս որոշումը կամրապնդի ընտանեկան արժեքները երկրում: