Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուժգին ձնաբուքը կաթվածահար է արել Հռոմի առօրյան

15:30, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ուժգին ձնաբուքը կաթվածահար է արել Հռոմի առօրյան

Հարավային Եվրոպայի երկրները նախօրեին զգացել են իսկական ձմռան շունչը: Իսպանիայում և Իտալիայում մեկ մետրից ավելի ձյուն է տեղացել, օդի ջերմաստիճանն իջել է մինչև 0 աստիճանի:

Իսպանիայի Մալագա քաղաքում ափամերձ տարածքը ողողվել է: Հայտնի է դարձել մեկ զոհի մասին, ևս մեկ մարդ անհետ կորած է համարվում:

Հռոմին ձնաբուք է պատուհասել, մոտ կես ժամվա ընթացքում մետրոյի մի քանի կայարաններ ջրով են ծածկվել: Արդյունքում մի շարք փողոցներ հայտնվել են ջրի տակ, կաթվածահար է եղել քաղաքի երթևեկությունը:

Ուժգին ձնաբուքը կաթվածահար է արել Հռոմի առօրյան

Ուժգին ձնաբուքը կաթվածահար է արել Հռոմի առօրյան

Ուժգին ձնաբուքը կաթվածահար է արել Հռոմի առօրյան
14623 | 1
Facebook