Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի արտաքին պարտքը շուրջ 7 միլիարդ դոլար է, ամեն բնակչին մոտ 2000 դոլար պարտք է ընկնում: 300 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան 100 հազար դոլարանոց ավտո ունի, միլիոն դոլարանոց դղյակ: Այդպես են մսխվել վարկերը: Հայաստանում իշխանափոխությունից 5 ամիս է անցել: Ե՞րբ է ստեղծվելու մասնագետներից բաղկացած հանձնաժողով,որը կքննի Հայաստանի ստացած վարկերը, դրանց օգտագործման արդյունավետությունը, վարկերի յուրացման մասին տեղեկատվությունը կփոխանցի իրավապահներին՝ պետությանը պատճառված վնասները փոխհատուցելու, մեղավորներին դատարանի վճիռներով պատժելու համար: Հայաստան պետությունից միլիարդներ են գողացվել, սակայն զինվորի սնունդը յուրացրած, տուշոնկաներ կուտակած Մանվել Գրիգորյանն է դարձել յուրացումների սիմվոլն ու այդ գործով միակ ազատազրկվածը»: