Լաս Վեգասում կայացավ խառը մենամարտերի UFC-229 երեկոն, որի գլխավոր մենամարտը թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչման համար Խաբիբ Նուրմագոմեդով (Ռուսաստան) - Քոնր ՄքԳրեգոր (Իռլանդիա) մենամարտն էր։ Այն ավարտվեց Խաբիբ Նուրմագոմեդովի հաղթանակով՝ 4-րդ ռաունդում կատարված խեղդող հնարքից հետո։ Այսպիսով, Խաբիբը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին: