Այսօրվա ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների թեմային՝ ասել է, որ դրանք պետք է շուտ անցկացվեն. «Մենք կողմնակից ենք որքան հնարավոր է շուտ ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց կարծում եմ, որ ամենաիրատեսականը կլինի այս տարվա ավարտին կամ մյուս տարվա սկզբին»: