Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հետաքրքրվեց կաթիլային ոռոգվող տարածքների ու հակակարկտային կայանների մասին: Մարզպետ Գարիկ Սարգսյանը, սակայն, տվյալներ չկարողացավ հայտնել: Վարչապետը հարցրեց. «Մարզում կա՞ մեկը, ով տիրապետում է այդ տվյալներին... Ամեն օր դրա մասին խոսում ենք, հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում: Չգիտենք՝ ինչ ա կատարվում, ուզում ենք ինչ-որ բան անե՞լ, տենց չի լինի... Կճշտեք, կասեք»,- ասաց վարչապետը: