Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանն այսօր Մոսկվայում կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ: Երեկոյի գլխավոր մեամարտում Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի ռուս բռնցքմարտիկ Եվգենի Սմիրնովի հետ: Երեկ կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտը։ Հիշեցնենք, որ Ավագյանն ու Երիցյանը շարունակում են անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: Գոռն ունի 7, իսկ Արամը 8 հաղթանակ։