Խակասիայում հայտնաբերվել է ռուս հայտնի մարզուհի, քիքբոքսինգի Եվրոպայի հնգակի չեմպիոնուհի Դիանա Կարատաևայի դին։ 23-ամյա մարզուհու դին հայտնաբերել են նրա ընկերները՝ սեպտեմբերի 16-ին՝ մարզուհու տանը՝ Աբականում։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են մարզուհու մահը։ Նախնական վարկածով՝ մահվան պատճառը գազի թունավորումն է։