Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
«Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը:
Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարն ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»: