«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Թեև 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը և քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ:
Եվ քանի դեռ Գյումրին չի ազատվել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից, հնարավոր չէ քաղաքը դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից»: