Հնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, հայտնում է The Guardian-ը: Տարհանվել է շուրջ 36 հազար մարդ, ովքեր այժմ բնակվում են 350 ժամանակավոր կացարաններում: Փրկարարական աշխատանքներին ներգրավված է նաև բանակը: Կերալա նահանգի բնակչությունը կազմում է 33 միլիոն մարդ: