Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց կաշառքի վերցնելու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի դատավճիռը. նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: