Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Դոնբասում հանրաքվե անցկացնել՝ որպես ճգնաժամի լուծման տարբերակ, գրում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ խոսքը միջազգային կազմակերպությունների հովանու ներքո Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում հանրաքվեի մասին է:
Աղբյուրը նշում է նաև, որ Պուտինն ու Թրամփը համաձայնել են չհրապարակել տվյալ ծրագիրը, որպեսզի ԱՄՆ նախագահը հնարավորություն ունենա մտածել: