Երգիչ Ռուբեն Հախվերդյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ևս Երևանի քաղաքապետարանի մոտ աջակցում են քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին:
«Եթե Զարուհին դառնա քաղաքապետ, դա կնշանակի, որ Երևանում հեղափոխությունը հաղթել է, եթե ոչ՝ պարտվել է, կամ Երևանում չի էլ սկսվել: Փոստանջյանը խամաճիկ չէ, ինչը ես կարևորում եմ, նա սեփական սցենարով է շարժվում»,- ասել է Խզմալյանը: