Լեգենդար երգչուհի Թինա Թյորների ավագ որդին՝ 59-ամյս Քրեյգ Ռեյմոնդ Թյորները, ինքնասպան է եղել, հաղորդում է TMZ պորտալը:
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ոստիկանությունը հաստատել է երգչուհու որդու մահվան լուրը: Նա ինքնասպան է եղել Ստուդիո Սիթիում գտնվող իր տանը:
Թինան Քրեյգին ունեցել է 18 տարեկանում երաժիշտ Ռեյմոնդ Հիլից, ումից բաժանվել է երեխայի ծնունդից հետո: Երգչուհու երկրորդ ամուսինը՝ Հայք Թյորները, որդերգրել էր Քրեյգին: Հայքի հետ ամուսնությունից ծնվել է Ռոնալդ Թյորները:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ 78-ամյա Թինա Թյորներն այժմ գտնվում է Փարիզում, որտեղ մասնակցում է «Բարձր նորաձևության շաբաթ»-ին: