Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում դիպուկահարը սպանել է քաղաքապետին

16:20, երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ.
Ֆիլիպիններում դիպուկահարը սպանել է քաղաքապետին

Ֆիլիպինների Թանավանի քաղաքապետ Անտոնիո Հալիլին սպանվել է քաղաքային խորհրդի շենքում դրոշի բարձրացման արարողության ժամանակ դիպուկահարի կողմից, հաղորդում է CNN-ը:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ փամփուշտը դիպել է քաղաքապետի կրծքավանդակին: Մահափորձի տեսագրությունը հայտնվել է համացանցում:

Բժիշկների խոսքով՝ Հալիլին մահացել է վնասվածք ստանալուց մեկ ժամ անց:

Հալիլին աջակցում էր նախագահ Ռոդրիգո Դուտերտեին թմրանյութերի դեմ պայքարում, որի արդյունքում թմրանյութերի վաճառքով զբաղվող հազարավոր առևտրականներ գնդակահարվեցին ոստիկանության կողմից:

Ֆիլիպիններում դիպուկահարը սպանել է նախագահի դաշնակից քաղաքապետին
16304 | 1
Facebook