Երևանի ավագանու հերթական նիստը մեկնարկել է: Օրակարգում ընդգրկված է 8 հարց: Ինչպեսև սպասվում էր, նիստը վարում է ոչ թե Տարոն Մարգարյանը, այլ նրա առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է՝ չի ներկայանում աշխատանքի, և բոլորը սպասում են, թե երբ նա կուղարկի հրաժարականի իր դիմումը: