«Ասում ա՝ 8000 դրամ պտի տաս, որովհետև իմ ջեբով մանկապարտեզ եմ սարքել... բա պետության փողերն ո՞ւր են: Հաշմանդամ մարդ եմ, դեղիս փողը ձեռիցս վեկալեց»,- Արշալույս գյուղի բնակիչները՝ մեկը մյուսին հերթ չտալով, պատմում էին գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի մասին, ով 2008-ից համայնքի ղեկավարն է:
«Զարզանդը Մանվելի եղբորորդին է, նրա հետ սերտաճած մարդ: Տարիներով հավաքած թալանը, երբ չեն կարացել կիսել, իրար հետ սկսել են չշփվել: Հիմա բան ա փոխվել երկրում ու ժողովուրդն ուզում ա դիկտատորներից պրծնի: Մանվելից պրծավ»,- շարունակել է մյուս գյուղացին: