Շվեյցարական Նիոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայտնի են մեր ակումբների մրցակիցները։ Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապան»-ը կհանդիպի լեհական «Լեխ»-ի հետ: Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Բանանց»-ը կհանդիպի բոսնիական «Սարաևո»-ի հետ: Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր «Փյունիկ»-ը կհանդիպի մակեդոնական «Վարդար»-ի հետ։ Նշենք, որ առաջին խաղերը կայանալու են հուլիսի 12-ին, իսկ պատասխան հանդիպումները` հուլիսի 19-ին: